Ստրուկը

Մի գրագիր մահանում և հայտնվում է մի խորհրդավոր քաղաքում: Հարցնում է անցորդներից մեկին.

- Ովքե՞ր են այս շղթայված մարդիկ, որոնք մի քանի տերեր ունեն:

Անցորդն ասում է.

- Ստրուկներ են, որոնք հետևում են իրենց տերերին:

Գրագիրը զարմանում է.

- Երբևէ չէի տեսել, որ մի ստրուկն ունենա չորս-հինգ կամ տասը տեր: Իսկ այն մեկին էլ յուրաքանչյուր տերն իր կողմն է շղթայով ձգում ու այդ ստրուկին այս ու այն կողմ են քաշքշում:

Անցորդը պատասխանում է.

- Այո՛, այստեղ այդպես է, քանի որ ստրուկներն այն մարդիկ են, որոնք ներել չգիտեն, իսկ տերերը չներված հիշողություններն ու մտքերն են, որոնք շարունակաբար հիշաչարություն ու ատելություն են սերմանում ու մարդուն շղթայում:

Գրագիրը մտածում է, այնուհետև նայում հեռվից եկող մի բազմության և ապշած ասում.

- Իսկ այս մեծ բազմությունն ո՞ւմ հետևից է գալիս, որ հազարից ավելին կլինի:

Անցորդը պատասխանում է.

- Քո հետևից են գալիս, դրանք էլ քո տերերն են...

Ով չի կարողանում ներել, իր մտքերի ստրուկն է դառնում, իսկ ով ներում է, մշտապես ազատ է լինում...

 

Հովհաննես Մանուկյան

06.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․