28 Դեկտեմբեր, Շբ
Ծնվել է 1953թ. սեպտեմբեր 3-ին, Էջմիածին քաղաքում:
1961-1968թթ. սովորել է Միկոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1968-1972թթ. սովորել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում:
1972-1974թթ. զինվորական ծառայության է անցել Տյումեն քաղաքում:
1981թ.-ի դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոս նախավկայի տոնին, Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցում ձեռամբ թեմի առաջնորդակաան փոխանորդ Տ. Արսեն Արք. Բերբերյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայել Արարատյան Հայրապետական թեմում:
1982թ. դեկտեմբերի 5-ին Երևանի Ս. Սարգիս եկեղեցում, ձեռամբ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Արսեն Արք. Բերբերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:քահանա:
1982-1999թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1990-1995թթ. Արցախյան պատերազմի տարիներին եղել է Մեծն Տիգրան գնդի, ինչպես նաև Մուսալեռ ջոկատի, և Էջմիածնի մոտոհրաձգային գնդի հոգևոր հովիվը:
1984թ. հոկտեմբերի 24-ին, երջանկահիշատակ Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի կոնդակով ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
1996թ. հունվարի 11-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոսի կոնդակով ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
1999թ հոկտեմբեր 31-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես, Գլենդել քաղաք և որպես այցելու քահանա Պատարագներ մատուցել թեմի տարբեր եկեղեցիներում:
2003թ-իս առ այսօր Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արք. Տերտերյանի կողմից ծառայության է նշանակվել Գլենդելի Սուրբ Գևորգ եկեղեցում:
2012թ. մայիս 14 ին, Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակով արժանացել է ավագ քահանայի պատվին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: