11 Նոյեմբեր, Բշ
Ծնվել է 1956թ. օգոստոսի 22-ին, Երևանում:
1962-1970թթ. սովորել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում:
1970-76թ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1974թ. ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1977-1978թթ. ծառայել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցում:
1978թ. ծառայել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
1978-1982թթ. ծառայել է որպես գործավար Արարատյան Հայրապետական թեմում:
1982թ. ձեռամբ Տեր Արսեն արք. Բերբերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1984թ. ապրիլի 19-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
1982-1992թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
1992-1995թթ. ծառայել է Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցում:
1995թ. նշանակվել է Երևանի Նոր Նորք համայնքի և միաժամանակ Նորքի Հայորդաց տան հոգևոր հովիվ:
1999-2000թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
2001թ. ի վեր ծառայում է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2004թ. փետրվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:
Ամուսնացած է, ունի 4 զավակ: