28 Դեկտեմբեր, Շբ
Ծնվել է 1974թ. ապրիլի 23-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում:
1980-1990թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1991-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1996-1997թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1996թ. ձեռամբ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին արք. Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ:
1997-1999թթ. որպես սարկավագ ծառայել է Մայրավանքում, ապա Արարատյան Հայրապետական թեմում, այնուհետև՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ որպես վերակացու:
1999թ. սեպտեմբերի 19-ին, ձեռամբ Տեր Վաչե արք. Հովսեփյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1999թ. ծառայել է Երևանում՝ Եռաբլուրի Ս. Վարդանանց եկեղեցում:
2000թ. մարտից մինչև հունիս ծառայել է Արարատի մարզի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցում:
2000- 2002թթ. որպես բանակի հոգևոր սպասավոր ծառայել է Ճամբարակի թիվ 25836 սահմանային զորամասում:
2002-2013թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
2005թ. փետրվարի 1-ին, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2013թ. նոյեմբերի 4-ից առ այսօր ծառայում է Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2014թ. փետրվարի 25-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է ծաղկյա փիլոն:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: