25 Նոյեմբեր, Բշ
Մուրճը որոշեց տիեզերք թռչել:
- Ուրիշները թռչում են, ես ինչո՞վ եմ պակաս: Միաժամանակ աստղերն էլ երկնքին կամրացնեմ, որպեսզի այդքան հաճախակի չընկնեն:
Եվ հնարավոր է, որ թռչեր, բայց չգիտեր, թե ինչպես ժամանակ գտներ ու այնտեղ բարձրանար: Այդպես էլ անդադրում աշխատում էր ցերեկները, իսկ գիշերը պատուհանից նայում ընկնող աստղերին ու հառաչում.
- Է՜հ, որ այնտեղ լինեի…
Եվ զուր էր հառաչում: Նա երկրի վրա էլ շատ անհրաժեշտ էր…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի