Ջրափոսը երազում տեսավ իբր ինքը ծով է: Նավեր էին լողում իր վրայով, մեծ ալիքներն էին զարկում ափերին: Արթնացավ ու շատ վշտացավ: Իր ափերին միայն մրջյուններ ու բլոճներ կան: Իսկ ալիքները կարծես ծաղր լինեն:
Բայց հանկարծ քամին փչեց ու ջրափոսի վրա այնպիսի ալեծփանք առաջացավ, որ այդ բլոճների համար երևի ծովային ամենամեծ ալիքներից պակաս չէր: Եվ այդ ժամանակ ջրափոսը հասկացավ, որ ինչ-որ մեկի համար ինքն էլ է ծով:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի