Մի անգամ աբբա Եսային գնաց մի հողագործի մոտ ու ասաց.
- Ցորեն տո՛ւր ինձ:
- Իսկ դու ցորեն հնձե՞լ ես, աբբա՛,- հարցրեց հողագործը
- Ո՛չ,- պատասխանեց վանականը:
Հողագործը զարմացած հարցրեց.
- Այդ դեպքում ինչպե՞ս ես ցորեն ես ուզում, եթե չես աշխատել:
- Իսկ մի՞թե չի պատահում, որ չեն աշխատում ու ցորեն են ստանում:
- Ո՛չ, չի՛ պատահում,- պնդեց հողագործը:
Այս պատասխանը լսելուց հետո աբբան ետ վերադարձավ: Նրա հետ եղող եղբայրները խոնարհվեցին աբբա Եսայուն և խնդրեցին բացատրել, թե ինչու այդպես վարվեց:
Աբբան ասաց.
- Որպեսզի իմանաք, որ մարդ Աստծուց վարձք չի ստանա, եթե ամեն ջանք չգործադրի դրա համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի