23 Նոյեմբեր, Շբ
Մի քահանա նշանակվեց մի փոքրիկ քաղաքի եկեղեցիներից մեկում ծառայելու: Մի քանի օր անց քաղաքային ավտոբուսով իր գործերով քաղաքի կենտրոն գնաց: Նախապես վճարեց ուղեվարձը և արդեն նստել էր, երբ տեսավ, որ վարորդն իրեն քսանհինգ ռուբլի ավելի է վերադարձրել: Նրա ներսում պայքար սկսվեց: Մտքերից մեկն ասում էր. «Վերադարձրու այդ գումարը: Քեզ պահելը վատ արարք է»: Մյուս միտքը հակաճառում էր. «Դե լա՜վ, ընդամենը քսանհինգ ռուբլի է: Մի՞թե դա անհանգստանալու առիթ է: Տրանսպորտային ընկերությունը միջոցների հսկայական շրջանառություն ունի և դա ուղղակի մանրուք է նրանց համար: Հաշվիր, որ այդ գումարն օրհնություն է Աստծուց և հանգիստ քո գործերով գնա»: Երբ ավտոբուսից իջնելու ժամանակն եկավ, քահանան գումարը մեկնեց վարորդին և ասաց. «Դուք ինձ ավելորդ գումար եք վերադարձրել»: Վարորդը ժպիտով պատասխանեց. «Դուք այսինչ եկեղեցու նոր քահանան եք, այնպես չէ՞: Ես մտածում էի եկեղեցի հաճախել սկսելու մասին և այդ պատճառով էլ որոշեցի տեսնել, թե դուք ինչպես կվարվեք, եթե ես ձեզ մանրը ավելի վերադարձնեմ»: Երբ քահանան իջավ ավտոբուսից, բառի բուն իմաստով բռնվեց առաջին իսկ սյունից, որ չընկնի և շշնջաց. «Տեր Աստված, քիչ էր մնում Որդուդ քսանհինգ կոպեկանոցով վաճառեի»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի