Փետրվարի 20-ին նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար նախագահի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը, ծխական խորհուրդն ու համայնքն ի սրտե շնորհավորում է Ձեզ Սրբազան Հայր՝ ի բարօրություն հայ ազգի և ի փառս Աստծո Ձեր մատուցած ծառայության համար:
Մեր սրտաբուխ աղոթքն է առ Տեր, որ Ամենակարողն օրհնի այն վեհ առաքելության ուղին, որ Տիրոջից Ձեզ վստահվեց և պարգևի Ձեզ առավել արգասաբեր տարիներ: Թող Տերն Իր Ամենազոր Աջով զորացնի Ձեզ, որպեսզի ոգու նույն քաջությամբ շարունակեք Ձեր եկեղեցաշեն և ազգասեր առաքելությունը: