12 Հոկտեմբեր, Շբ
Իսրայելի ժողովրդի հետ Աստծո կապած ուխտը հաստատելու համար: Քանի որ այդ ուխտը Աստծո և իսրայելացիների միջև եղավ, սակայն Աստծո անտեսանելի լինելու պատճառով արյունը սեղանի առջև է ցողվում, որպես թե Նրա ներկայությամբ ցողված համարվի, որպեսզի հայտնի լինի, որ Աստված Իր խոստմանը հավատարիմ է:
Նմանապես արյան մնացյալ մասը ժողովրդի վրա ցողելը հայտնում է, որ եթե ժողովուրդը ուխտը դրժելով չկատարի հնազանդվելու պարտավորվածությունը, ապա իբրև մարդասպան համարվելով՝ իր արյունը մատնած կլինի:
Ինչպես երրորդ դարի տասներորդ հարցում հիշատակվեց, Աբրահամի հետ Աստծո արած ուխտը պատարագով (ընծաներով) հաստատվեց, նմանապես մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իր պատվական և սուրբ Արյունով քրիստոնյաների հետ ուխտ հաստատեց (Մատթ. 26:28), քանի որ այդ զոհի արյունը Քրիստոսի արյան օրինակն էր:
Արդ, ուխտը օրինավոր լինելով, ով այդ ուխտին հակառակ է գործում, արդարապես պիտի պատժվի: Այդ պատճառով իսրայելացիների Բաբելոն գերեվարվելու պատճառը իրենց հետ Աստծո կապած ուխտին հակառակ ընթացք ունենալն էր, ինչը որ Երեմիա մարգարեն որոշակիորեն հայտնում է (Երեմ. 34:18):
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902