Հարց 44 – Քահանայության էությանն անծանոթ աշխարհականը եթե բռնությամբ քահանայացվի, ապա զգալով իր անարժան լինելը` կարո՞ղ է արդյոք տգիտության պատճառով իրեն անմեղ համարել: Նույնպես ձեռնադրողը, տեղյակ չլինելով ձեռնադրվածի անարժանությանը, կարո՞ղ է մեղքից զերծ մնալ:

Պատասխան – Այդ հարցի պատասխանն իմացիր Հովհան Ոսկեբերանից, որ ասում է. «Նրանք, ովքեր ընտրվեցին, չեն կարող հեշտությամբ արդարանալ, թե` ինքնակոչ կերպով չենք եկել, ոչ գործը քննեցի, և ոչ էլ տեղ տվեցի: Նույնպես ձեռնադրողներին երբեք չի օգնի «Մենք ձեռնադրվողին չգիտենք» ասելը: Նրանց համար առավել մեծ կլինի հանցանքը, քանզի ում չէին ճանաչում, ընծայեցին, և խոսքը, որ պաշտպանվելու համար են ասում, բամբասանքի է վերածվում» (Տե՛ս` Ճառ քահանայության մասին):

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․