22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պատասխան – Նույն երանյալ վարդապետն (հարց 63) այսպես է հրամայում. «Եթե որևէ մեկը հասնում է Սրբերի վկայարանին, իր անձը այնպես պիտի «չափի ու ձևի» (զգաստացնի), ինչպես պատանիներից մեկը խնջույքի ժամանակ իր կողքին տեսնում է դաստիարակին, և վերջինս էլ ակնարկում ու պատվիրում է նրան` վայելուչ կերպով ուտել, խմել, խոսել, ծիծաղել և ընդհանրապես պատկառանք ունենալ, որպեսզի, չափն անցնելով, իր համբավը չաղարտի: Եվ այն տապանը տեսնողը բարեպաշտագույն պիտի լինի և այդ երանելիին իր մտքում բևեռի` անմիջապես մոտենալով տապանին: Այնտեղ հասնելով` ավելի մեծ երկյուղածությամբ պիտի զարդարի իր անձը, ապա իր ողջ էությունից պիտի թոթափի բոլոր վատ արարքները և թռչունի պես թեթևացած հեռանա այդտեղից: Իսկ ճանապարհին ում հանդիպի` քաղաքից դուրս գալիս, նույն պարկեշտությամբ պիտի նրան ուղարկի հոգևոր զբոսանքի ոչ միայն այս խոսքերն ասելով` «Ցնծացե՛ք Տիրոջ առաջ երկյուղով», այլ նաև առաքելական խոսքը դրան հավելելով` «Արդ, ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10:31):