22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պատասխան - Այո՛, քանզի Հակոբ Աստվածաբանը, ելնելով Մարկոսի Ավետարանի այն խոսքից, ուր ասվում է. «Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա» (Մարկ. 7:32), գրում է, թե այդ խուլ ու համրն ազատվեց ուղեկիցների աղաչանքով: Մեղավորը, համր լինելով, չի կարող իր մեղքերին թողություն տվողին անձամբ աղաչել, այլ պետք է ուրիշների լեզուն փոխ առնի, այսինքն` Սրբոց բարեխոսությունը: Ահա և Ինքը` Աստված, անսուտ բերանով այսպես է վկայում` ասելով Եղիփազ Թեմնացուն և նրա երկու բարեկամներին, ովքեր նաև Հոբ արդարի բարեկամներն էին. «…իմ ծառա Հոբը թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ, եթե ես նկատի ունեցած չլինեի նրան, ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ…» (Հոբ 42:8):