4 Նոյեմբեր, Բշ
Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոս, Իր Աստվածային բարձրունքից խոնարհվեց, իջավ աշխարհ, մարմին առավ, մարդու հետ ապրեց այս աշխարհում, և մարդուն սովորեցրեց փրկության ճանապարհը՝ փրկության գալու ուղղին:
Աստվածային այս տնօրինությունը սեր է հանդեպ մարդու, և սերը իր կատարյալ դրսևորումն է գտել Քրիստոսի Անձի և գործի մեջ: Քրիստոս ոչ միայն սիրում էր մարդուն, այլ հորդորում էր, որ մարդիկ սիրեն միմյանց, Քրստոս լինելով ողորմած, բարեգութ, կամենում էր ողորմություն և ոչ թե զոհ, կամենում էր, որ մարդը սիրի իր նմանին, օգնության ձեռք մեկնի կարիքի մեջ եղողին, անտարբեր չլինի և գործով արտահայտի իր սերը, Քրիստոս չէր կամենում մեզնից ոչ մեկի կորուստը չի կամենում, որ մենք զոհ լինենք չարի բերած փորձություններին, կամենում է մեզ ողորմել է փրկել և չի կամենում, որ մենք կորստյան մատնվենք: