Հարց 86 – Երբ Քրիստոս հարությունից հետո երևաց առաքյալներին, ինչո՞ւ այնպես հարմարեցրեց, որ Թովմասը նրանց մեջ չլիներ:

Պատասխան – Համառոտ կերպով ներկայացնենք` համաձայն սրբազան վարդապետների: Եթե բոլոր առաքյալները միասին անկասկած հավատային, գուցե մեկն ասեր, թե խաբվել են անմիտ մարդկանց նման` առանց քննության անմիջապես հավատալով: Ուստի Թովմասին դուրս թողեց, որպեսզի երկրորդ երևման ժամանակ սրբազան առաքյալներն առավել ևս հաստատվեին իրենց հավատքի մեջ: Հովհան Ոսկեբերանն ասում է. «Ութ օրե հետո երևում է Թովմային և ոչ այնպես, ինչպես այն օրերին, երբ կրթում էր աշակերտներին, այլ այնպես, որ առավել բորբոքվի սերը, երբ տեսնի Քրիստոսին»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․