Հարց 90 - Ինչպե՞ս պետք է մտնել եկեղեցի:

Պատասխան – Անհրաժեշտ է, որ մենք սուրբ սիրտ և խոնարհ հոգի ունենանք, որ առհամարհված չերևանք Երկնավոր Թագավորին, Ով անտեսանելիորեն բազմած է Սուրբ Սեղանին: Եվ քանի դեռ սուրբ եկեղեցու մեջ ենք, պետք է միշտ Քրիստոսի ներկայությունը մեր մեջ ունենանք:

Անհրաժեշտ է նաև մեր արտաքին հինգ զգայարանները պատրաստ պահել՝ բարի գործերի համար. աչքներս պատրաստել՝ խեղճերին տեսնելու համար, ականջներս՝ զգայությամբ լսելու եկեղեցում երգվող հոգենվագ մաղթանքների խոսքը, հոգիներս՝ Երկնավոր Փեսայի անուշ բույրով զմայլվելու համար, որ անտեսաբար բազմած է Սուրբ Սեղանին, որպեսզի կարողանանք «Երգ Երգոց»-ի խոսքերի համաձայն ասել. «Մենք կգանք Քո օծման յուղերի հոտի հետևից» (Երգ. 1:3), բերաններս մաքուր պահել, որպեսզի Աստծուն օրհնության պատարագ մատուցենք, շոշափելիքներս ողջ մարմնի հետ կորացնել և միշտ ծնրադրությամբ ու աղոթքով աշխատել: Ի հավելումն այս ամենի՝ պարտավոր ենք մեր միտքը միայն առ Աստված ուղղել, և ոչ թե ուրիշ բաներով զբաղեցնել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․