12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Եթե ձեռնադրողն ասի, թե ինքն անծանոթ էր ձեռնադրվողի որպիսությանը, չի կարող արդարանալ, քանզի Պողոս առաքյալն իր հարազատ Տիմոթեոս աշակերտին այսպես է գրում. «Ձեռքերդ շտապով որևէ մեկի վրա մի՛ դիր և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր» (Ա Տիմ. 5:22): Հովհան Ոսկեբերանը այսպես է գրում. «Այդպիսիների հանցանքն ավելի մեծ է, քանզի եթե չէին ճանաչում, ինչո՞ւ ընծայեցին, և եթե ինչ-որ պաշտպանության խոսք երևան գա, ընդհակառակը, պիտի շատացնի բամբասանքը: Քանզի ինչպե՞ս անտեղի չի լինի, եթե աշխարհականներից մեկը որևէ մեկին գնել կամենա, վերջինիս բժիշկներին ցույց տա և, երաշխավորներից գին պահանջի, և նրա մերձավորներից ստուգի ու այս ամենից հետո դարձյալ լիովին վստահ չլինի, նույնիսկ երկար ժամանակ խնդրի՝ փորձելու նրան: Իսկ նրանք, ովքեր մի անգամ որևէ մեկին հանձն են առնում այդպիսի սպասավորության կոչել, թերևս անխորհուրդ, իզուր և ուրիշների շնորհներից ելնելով են անում՝ վկայություն պիտի տան, դատվեն՝ առանց որևէ քննության: Եվ ո՞վ այդ ժամանակ մեզ որևէ բան կարող է ասել նրանց համար, ովքեր վերակացու պիտի լինեին, բայց շատերին կարոտ թողեցին» (Ճառ քահանայության մասին):