Մարիամ Մագդաղենացին եւ Ղազարոսի Քոյրը՝ Մարիամ, նո՞յն անձնավորութիւններն են թէ՝ տարբեր:

Սուրբ գրքում որևէ տեղեկություն չկա Մարիամ Մագդաղենացու և Ղազարոսի քույր Մարիամի նույն անձը լինելու մասին: Տարբեր եկեղեցիների (Ուղափառ, Կաթոլիկ, Ղպտի,) հայրեր տարբեր կերպ են ներկայացնում Աստվածաշնչյան այս կերպարը:

Սբ. Մարիամ Մագդաղենացին սովորաբար սխալմամբ նույնացվում  է փարիսեցի Սիմոնի տանը Հիսուսի ոտքերը լվացող մեղավոր կնոջ հետ (Ղուկ. 7: 36-48): Այս թյուրըմբռնումն ընդունվել է, քանի որ Սուրբ Ղուկասի Ավետարանում այդ պատմությունից անմիջապես հետո 8-րդ գլխում հաջորդում է նաև Մարիամ Մագդաղենացու մասին հիշատակություն: Ավետարաններում մենք ոչ մի ապացույց չենք գտնում, որ Մարիամ Մագդաղենացին մարմնավաճառ է եղել, ոչ էլ նույնացված է ապաշխարող պոռնիկ կնոջ հետ:  Տեղեկանալով, որ նա տառապել է յոթ չար ոգիների կողմից, դա ամենևին չի նշանակում, որ եղել է մարմնավաճառ:  Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ մարդիկ դիվահարված են եղել, քանի որ չեն կարողացել նորմալ կյանք վարել: Սակայն Աստվածաշունչը նրանց երբեք չի նկարագրել որպես պոռնիկներ:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․