22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պատասխան – Ոմանք սուտ են համարում, իսկ ոմանք՝ ճշմարիտ, քանզի բերում են հետևյալ պատճառաբանությունը, եթե սուտ լիներ, ապա Ահարոնի օձը, որ այն օձերին կլանեց, ևս սուտ կլիներ: Եվ եթե հարցնես՝ ինչպե՞ս արեցին, վերևում տվածս պատասխանից իմացիր, որովհետև բնական պատճառներից են օձեր առաջանում, բայց ժամանակ է հարկավոր: Դևերը, նույն պատճառների զորությունը սաստկացնելով, արագ կերպով են այդ կատարում, ինչպես վերևում ասացի, կամ՝ մեկ այլ կերպ: