12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Այս չորս գազանները չորս թագավորություններն են: Էգ առյուծը Ասորեստանի տերությունն է, արջը` Պարսից տերությունը, ինձը` Հունաց տերությունը և չորրորդ գազանը` հռոմեացիներն են: Այս չորրորդից պետք է ելնեն տասը եղջյուրներ, այսինքն` տասը թագավորություններ, և դա կլինի աշխարհի կատարածի ժամանակը: Փոքրիկ եղջյուրը նեռն է, որ պիտի հաղթի երեք թագավորներին և հետո մնացյալ յոթը տերությունները հոժարակամ պիտի հնազանդվեն նեռին: Այսպես է ասում Կոռնելիոսը: