Հարց 24 – Երբ Աստված ստեղծեց բոլոր արարածներին, բնությանը հակառակ ոչինչ չարեց: Բայց Դավիթն ասում է. «Եվ դու՛ք, ջրեր, որ վեր եք երկնքից, օրհնեցեք Տիրոջ անունը» (Սաղմ. 148:4): Եվ ահա բնության դեմ է երևում ջրի՝ երկնքից վեր լինելը:

Պատասխան – Բնության դեմ չէ այդ ջրի՝ երկնքից վեր գտնվելը, որովհետև այն նոսր, նուրբ և թեթև ջուր է, որ տարբերվում է մեր ջրից և իր բնական տեղն այնտեղ է, քանզի Օգոստինոսն ասում է. «Ամեն բանի բնականն այն է, ինչը տնօրինվել է Նրանից, որից է ամբողջ չափը, թիվը և բնության կարգը»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․