11 Նոյեմբեր, Բշ
Պատասխան – Այս խոսքում «այսօր» բառը ժամանակ չի մատնանշում, այլ անժամանակ մշտնջենականություն, քանզի մեր և բոլոր փոփոխական իրերի մեջ այսօրը զանազանվում է երեկվա և վաղվա օրից: Սակայն Աստծո այսօրը մի անբաժանելի հավիտենականություն է: Ուրեմն այսպես հասկացի՛ր «այսօրը», որով անընդհատ Հայր Աստծուց հաղորդվում է Որդու Աստծուն Աստվածային Էություն, ինչպես որ հաղորդվում էր նախկինում՝ մինչ աշխարհի արարումը: Չէ՞ որ ասում է. «արշալույսից առաջ ծնեցի քեզ» (Սաղմ. 109:3):
Երբ ասում ենք, թե հավիտենական խոսքն ունի կամ ստացավ Իր ծագումն Հայր Աստծուց, այդ խոսքերը թերի են թվում՝ բառերի աղքատության պատճառով, քանզի չունենք այնպիսի բառ, որ հանգամանորեն ցույց տա ներկա, անցյալ և ապառնի ժամանակը՝ անշարժելի և անբաժանելի տևողությամբ: Երբ ասվում է այսօր, մի հասկացիր հաջորդական ժամանակ, այլ՝ հավիտենականություն, որ ո՛չ սկիզբ ունի և ո՛չ՝ վախճան: