Հարց 86 – Բոլոր Եկեղեցիները դավանում են Մարիամ Աստվածածնին որպես կույս: Ինչո՞ւ է Միածին Որդին նրան կին անվանում Կանայում՝ գալիլեացիների հարսանիքի ժամանակ, ասելով. «Ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել» (Հովհ. 2:4):

Պատասխան – Սուրբ Գրքում հավասարապես կին են անվանում թե՛ կույսին և թե՛ ամուսնացածին: Հովսեփին ևս ասվեց. «Վերցրու քեզ մոտ Մարիամին՝ քո կնոջը» (Մատթ. 1:20): Եվ հայտնի է, որ  Իրենից հղացածը Սուրբ Հոգով էր: Հակոբ նահապետն իր նշանած աղջկան՝ Ռաքելին, իր կինն էր համարում: Ինչպես հաց անվանումն ընդհանրապես տրվում է թե՛ խմորուն հացին և թե՛ բաղարջ հացին, այնպես և կին անվանումն է: Առաքյալը նույնպես կույսից ասելու փոխարեն ասում է կնոջից. «Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ» (Գաղ. 4:4):

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․