Հարց 108 – Երբ դպիրներն ու փարիսեցիները Քրիստոսից հարցնում են շնացող կնոջ մասին, ավետարանիչն ասում է. «Իսկ Հիսուս ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր» (Հովհ. 8:6): Ինչպե՞ս հասկանալ այս:

Պատասխան – Ոմանք գտնում են, թե Ավետարանը պարզապես ասում է. «Հիսուս մատով գրում էր գետնի վրա»: Բայց ընդունելի՞ է ոմանց այս կարծիքը, թե իբր այնտեղ, ուր այնքան ժողովուրդ կար, լի փոշով, և այդ փոշու վրա մատով գրելով՝ աչքի էին ընկնում գրերը: Կամ, ըստ ուրիշների, Աստվածային Աջը երևացող գույնով էր տպավորում գրված այն գրերը, որպեսզի դյուրությամբ ընթերցվեին: Հիմա պիտի հարցնեք, թե ինչ էր գրված: Երևում է, թե այն ամբաստանող մարդկանց գաղտնի մեղքերի մասին էր գրում, քանզի, ըստ Ավետարանի, առաջին անգամ գրելուց հետո, Հիսուս ասաց. «Ձեզանից անմեղը թող առաջին քարը գցի նրա վրա» և դարձյալ սկսեց գրել: Երբ ամբաստանողները լսեցին այս խոսքերը, ամենքն էլ մեկիկ-մեկիկ այնտեղից հեռացան: Եվ թե ինչի՞ց վախեցան կամ ինչո՞ւ որևէ հարց չկարողացան տալ, պարզ է, նրանցից յուրաքանչյուրն իր գաղտնի մեղքերը գրված տեսավ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․