22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Հարց 122 – Ավետարանում Քրիստոս ասում է. «Եվ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է, ինձ միայնակ չթողեց» (Հովհ. 8:29): Ուրեմն ինչո՞ւ խաչի վրա ասաց. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»:

Պատասխան – Կոռնելիոսն այս հարցիդ այսպես է պատասխանում. «Քրիստոս խոսում էր մարդկային բնության բերանով, որին երաշխավորել էր»: Նույնպես և Սուրբ Շնորհալին վկայում է՝ ասելով. «Աստված իմ, Աստված իմ» աղաղակում էր և աղաչում Հորը. ինձնով ինձ հետ եղիր»: «Ինձնով ինձ հետ» ասելով՝ իբր «մեր մարդկային բնությամբ», այսինքն՝ մարդկային բնության համար էր Հայր Աստծուն աղաչում:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․