12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Այդ հարցիդ այսպես է պատասխանում Ոսկեբերանը. «Եթե որևէ մեկը երկմտում է թող մինչ այդ պատգամների կատարումը, իր ձեռքը վերցնի այն գրքերը, որ կոչվում են Գործք Առաքելոց և ոչ բոլոր գրքերը միանգամից, կամ ոչ ամենքը՝ նրանցից, այլ մեկը կամ երկուսը՝ չափավոր: Եվ այնուհետև տեսնի աննախանձներին, ովքեր իրենց մահիճների մեջ են դրված, որպեսզի միայն այդ երանելիների ստվերները (այսինքն՝ առաքյալների) շարժվելով իրենց վրա՝ առողջություն հաղորդեն: Այնտեղի բազմությանը և դիվահարներին ոչինչ հարկավոր չէին, բացի Պողոսի հանդերձներից՝ հալածելու իրենց տանջող դևին»:
Ագոնց Ստեփաննոս վարդապետը գրում է. «Լոկ Հովհաննես Պետրոսի կողմից ոչ միայն հիվանդները բժշկվեցին, այլև լեռները շարժվեցին իրենց տեղերից՝ Գրիգոր Սքանչելագործի ասելով և աբբա Մարկոսի վկայությամբ, այլ անբավ հրաշքներ եղան ազգերի և ժողովուրդների դարձի գալով՝ առաքյալների ու առաքելագործ անձանց միջոցով»: