Հարց 128 – Ավետարանիչները Հիսուսի Երուսաղեմ գալու մասին գրում են, թե էշի և ավանակի վրա նստեց: Ինչպե՞ս հասկանալ:

Պատասխան – Հիսուս էշի վրա նստեց Բեթանիայում և այդտեղից հասավ մինչև այն վայրը, ուր ճանապարհին սպասում էին Իրեն, և ավանակն էլ նրանց հետ էր: Այնտեղ էշը փոխեց և ավանակի վրա նստեց: Այլաբանական մեկնությամբ պետք է հասկանանք, որ էշի վրայից իջնելը մատնանշում է եբրայական հին ժողովուրդը, որ բարձիթողի պիտի լիներ իր համառությամբ, իսկ ավանակը, որին նստեց Հիսուս, հեթանոսաց ազգն էր, որ պատրաստ էր մտնելու Քրիստոսի Նոր Օրենքի հնազանդության ներքո՝ Սուրբ Ավետարանի քարոզչությամբ, առաքյալների և նրանց հետևողների միջնորդությամբ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․