Հարց 130 – Այս պատվիրակներին ինչո՞ւ են հեթանոս անվանում:

Պատասխան – Հրեաները, իրենց ազգից զատ, հեթանոս էին անվանում մյուս բոլոր ազգերին: Այն ժամանակ երեք տեսակի հեթանոս կար: Ոմանք միայն կուռք էին պաշտում և ամենևին չէին հավատում Ճշմարիտ Աստծուն: Նրանց պարզապես կռապաշտ էին անվանում: Ոմանք թեև Ճշմարիտ Աստծուն էին պաշտում, սակայն կուռքերին ևս պատիվ ու զոհ էին մատուցում: Մյուսները հեռու էին կուռքերի պաշտամունքից և միայն Ճշմարիտ Աստծուն էին պաշտում, բայց ըստ Հին Օրենքի, չթլպատվելու համար հեթանոս էին կոչվում հրեաներից:

Բացահայտ երևում է, որ այդ եկողները երրորդ խմբի մեջ էին, քանզի նրանց մասին Ավետարանիչն ասում է. «Կային այնտեղ ոմանք, և հեթանոս լինելով հանդերձ՝ երկրպագություն էին անում տոնի ժամանակ», այսինքն՝ կռապաշտ չէին և ոչ էլ կուռքերին հետևող, այլ անթլպատ լինելու պատճառով հեթանոս էին կոչվում հրեաներից:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․