12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Ավետարանիչները չեն ասում, թե խավար եղավ ամենուր, երբ Երուսաղեմում կեսօր էր, այլ այն ժամանակ, երբ ուրիշ վայրերի ինչպիսին լինելը՝ լայնությունը, երկարությունը, նկատի առնելով, համեմատում էին Երուսաղեմի կեսօրվա հետ: Նույն կերպ երբ Քրիստոսի՝ Հոգին ավանդելու մասին են Ավետարանիչները խոսում, ասում են, թե իններորդ ժամին ավանդեց, որ է կեսօրից հետո երրորդ ժամը: Հայտնի է, որ հակոտնյա երկրին չի համապատասխանում, քանզի մեզ մոտ ցերեկ եղած ժամանակ այնտեղ գիշեր է: Միշտ այդպես է: Սա վերաբերում է ոչ թե այն վայրերին, ուր առավոտ էր, այլ միայն Երուսաղեմին, ուր մեռավ Քրիստոս: