12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Ոմանք ասում են, թե այսպես վարվելով՝ Հակոբը Հովսեփի երազը հաստատեց (Ծննդ. 37:9): Ուրիշները գտնում են, թե Աստծուն երկրպագեց: Սակայն Վարդան Վարդապետն ասում է, թե անկողնում նստած լինելով՝ իր ձեռքում գավազան ուներ, որ մատնանշում էր երկրպագելի կենաց փայտը և այդ իմաստով երկրպագություն արեց:
Հովսեփի երազի մեկնությունը, եթե կամենում ես իմանալ, այս էր. տեսնում էր Հովսեփը, որ արեգակը, լուսինը և տասնմեկ աստղեր իրեն էին երկրպագում: Հայրը երազն այսպես մեկնեց. ինքը, մայրը և տասնմեկ եղբայրներն իրեն պիտի երկրպագեն: Հիրավի, այն ժամանակ Հակոբ նահապետը բարկացավ Հովսեփի վրա այդ երազի համար, բայց հետո Աստված ի կատար ածեց այն, երբ Հովսեփը եգիպտացիների փարավոնի փոխարքան դարձավ: