12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Երկու հանգամանք պետք է նկատի առնել հրաշքների վերաբերյալ. նախ՝ թե ինչու են տեղի ունենում և մյուսը՝ ինչ կերպ են կատարվում: Թե ինչու են տեղի ունենում. երբեմն հրաշքներ են լինում՝ ցույց տալու համար միայն Աստվածային կարողությունը, հրամանը, բարությունը՝ որպես մխիթարություն նեղության մեջ ընկածին կամ որևէ ուղիղ վարդապետություն ճշմարտելու համար: Այսպիսի սքանչելիքները երբեմն մեղավոր մարդու ձեռքով են լինում: Ինչպես. «Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»։ Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթ. 7:22-23):
Աստված մարդկանց ձեռքով ևս հրաշքներ է կատարում՝ նրանց անմեղությունն ու սրբությունը հայտնելու համար: Բայց այս կերպ եղած հրաշքները մեղավոր մարդու
ձեռքով չեն լինում, քանզի հրաշք ասվածը կնիքը և ստուգությունն են Աստվածային հրամանի: Ինչպես չի կարող ստել Աստված, նույնպես և ստի համար չի վկայում:
Արդ՝ հրաշքների կատարվելու կերպի մասին Օգոստինոսն այսպես է ասում. «Մարդը հրաշք է գործում՝ ինքն իրենից ոչինչ չունենալով, այլ անում է խաչի նշանով կամ Հիսուսի անունը տալով, կամ սրբերի մասունքներով: Այսպիսի հրաշքները կատարվում են Աստվածային զորությամբ կամ այն սրբերի շնորներով, որոնց մասունքներն են օգտագործվում: Այս դեպքում կարող է հրաշք կատարվել մեղավոր մարդու ձեռքով: Բայց այսպիսի հրաշքներով մեղավորը պատվարժան չի դառնում, այլ պատիվը հրաշքի տիրոջն է»:
Առաքյալները Հիսուսին ասացին. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան» (Մարկ. 9:37): Քրիստոս պատասխանում է՝ «Մի՛ արգելեք նրանց», քանզի հնարավոր է, որ չար մարդը ևս հաղորդ լինի այն շնորհին, որով կարելի է դևերը հալածել և հրաշք գործել: Սակայն որքան էլ ամբարիշտ ու չար լինի, չի կարող Հիսուսի անունով հրաշք գործել, ապա իսկույն Հիսուսին հայհոյել, որի համար Քրիստոս ասաց. «Ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է» (Մարկ. 9:39):