12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Մարմնավոր, ժամանակավոր կամ բնական բարիքները բարի մարդկանց վարձքը չեն, քանզի ընդհանուր են բարիների և չարերի, Աստծո ատելիների և սիրելիների համար: Օգոստինոսն ասում է. «Քանզի ուզեց Աստված, որ մարմնավոր բարին ընդհանուր լինի, բարիներին էլ տրվի, չարերին էլ, որպեսզի արդարները չձգտեն այսպիսի բարիքների՝ տեսնելով, որ չարերը ևս ունեն: Ուստի ժամանակավոր ու բնական բարիքն Աստված տալիս է չարերին նույնպես, որպեսզի գերագույն ոմն չերևան սրբերին: Ինչպես Աբրահամն աղախինների զավակներին անցավոր բարիք տվեց, բայց սիրելի ու հարազատ որդուն՝ Իսահակին, օրհնելիս իր կալվածքը տվեց»: