Հարց 36 – Սատանայի մասին ասվում է, թե նախ լույսի հրեշտակ էր: Եթե հրեշտակ էր, պետք է իմաստուն լիներ: Ուստի ինչո՞ւ է այն հիմար խոսքն ասում. «Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա, կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին» (Եսայի 14:13): Այսպիսի միտք հիմար մարդիկ անգամ չեն կարող ունենալ:

Պատասխան – Կոռնելիոսն ասում է, թե սկզբում այնքան հիմար չէր, որ ցանկանար Աստված լինել կամ՝ Աստծուն հավասար, քանզի գիտեր, որ անկարելի է: Սակայն իր գերազանց որպիսությանը նայելով և տեսնելով իր իմաստությունը, կարողությունը և շնորհը, հպարտությամբ ուռեց: Եվ երբ արդեն իրեն չէր բավարարում Աստծուց կախում ունենալը կամ հնազանդվելն Աստծուն, հպարտության ախտից կուրացավ, այն հիմար խոսքը մտածեց և դրանով ընկավ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․