12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Ճշմարիտ է նշված այդ կանոնը, քանզի էությունը չի ծնում էություն, էությունը չի ծնում անձ, անձը չի ծնում էություն, այլ անձն է ծնում անձ: Բայց Նիկիական Հանգանակի, այսինքն՝ Հավատամքի մեջ ասվածը նշված կանոնին դեմ չէ, քանզի Հայր Աստված՝ էության զորությամբ, որ ինքնագո է, ծնում է, և Միածին Որդին ծննդյամբ հաղորդակից է դառնում Հոր Էությանը, ինչպես նաև Սուրբ Հոգին է հաղորդ դառնում Հոր էությանը՝ բխելով Հորից (Ալբերտիոս, գիրք Ա, գլ. Դ): Ուրեմն այս խոսքի էություն ասելով էակցություն հասկացիր, այսինքն՝ ենթադրություն և անձ: