Հիսուսի մանկության մասին հիշատակվում է միայն Ղուկասի Ավետարանի 2:41-52 համարներում՝ ընդգծելով այն փաստը, որ մանուկ Հիսուսը տաճարում քարոզում էր: Նաև տեղեկանում ենք, որ մինչ 30 տարեկան դառնալը, նա իր երկրավոր հոր՝ Հովսեփի հետ հյուսնությամբ էր զբաղվում: Ավելին նշված չէ, քանզի Հիսուս Իր մկրտությունից հետո միայն սկսեց երկրային քարոզչությունը և հրաշագործելը:
Իսկ մինչ այդ Ավետարանում հստակ ասվում է. «Հետո Հիսուսն իր ծնողների հետ գնաց Նազարեթ և հնազանդ մնաց նրանց: Նրա մայրն այս բոլորը պահում էր իր սրտում: Իսկ Հիսուսը զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց» (Ղուկ. 2:51, 52):