Ինչո՞ւ սատանան օձի միջոցով խաբեց մարդուն:

Սատանան իր մեղքով թունավորված լինելով, և օձն էլ բնականից արդեն իսկ թունավոր է, այս պատճառով նրա միջոցով խաբեց մարդուն: Քանզի մի այսպիսի ամենաչար և դավաճանության գործի համար նրան պետք էր օձի նման սիրտը թույնով լեցուն, երեսի վրա սողացող և ուղիղ քայլելու անընդունակ մի կենդանի գործիք: Մանավանդ, որ օձը բոլոր կենդանիներից ավելի խորագետ էր (Ծննդ Գ 1), նրա միջոցով հեշտությամբ կարող էր իր նպատակին հասնել: Օրինակ՝ անիրավ մարդիկ, այլ անմեղ մարդկանց իրավունքը հափշտակելու համար, չարամիտ և ճարպիկ կեղծ վկաներ են իրենց հետ դատարան տանում, և ինչպես որ սատանան ի սկզբանե օձի բերանով Աստծո պատվիրանին հակառակ մեկնություններ տալով մարդուն խաբեց, այսպես էլ նա միշտ օձի նման թունավոր և չարամիտ եղողներին [իրեն] գործիք դարձնելով՝ շատերի համար աղետալի կորստյան պատճառ է դառնում, և աշխարհի ավարտին էլ, նեռի միջոցով շատ չարիքներ պիտի անի (Բ Թեսաղ. Բ 1,9):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․