5 Հոկտեմբեր, Շբ
Մի հասարակ ծառ էր, սակայն անունը հայտնի չէ, դրա պտուղն այնքան զորություն ուներ, որ ժամանակ առ ժամանակ նրանից ուտողը մահվան ենթակա չլինելով, Աստծո բարձր կամքի համաձայն, սահմանված ժամանակը լրանալուն պես, պետք է արքայությանը արժանի դառնար. այս պատճառով Ս. Գիրքը «կենաց ծառ» անվամբ է այն հիշատակում: Այս զորությունը ոչ թե ծառի բնությունից էր, այլ Աստծո կարողությունից, ինչպես որ ամեն տեսակ բույսերին առանձին-առաձին զորություն և հատկություն է պարգևել, որով մարդու մարմնում գոյացած ախտերի առողջարար դեղ են լինում, ինչպես որ փորձով տեսնում ենք:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902