6 Հոկտեմբեր, Կիր
Յուրաքանչյուր պարագայում ամեն ինչ կախված է մարդու հոգևոր վիճակից և նրա մտադրություններից: Գրեթե բոլոր մասնագիտական կարողությունները կարելի է գործածել ի փառս Աստծո և ի շահ մերձավորի, կամ՝ հանուն չարի ու մեղքի: Բժշկությունն Աստծո կողմից տրված շնորհ է մարդուն և օրինակ՝ դժբախտ պատահարի, ավտովթարի կամ երկրաշարժի զոհին բժշկական օգնություն ցուցաբերելը միմիայն մարդասիրության դրսևորում է: Նույնն է նաև պատերազմում վիրավորվածի, սրտի կաթվածով կամ քաղցկեղով և այլն հիվանդների պարագան:
Պլաստիկ վիրահատությունների պարագան կրկին նույնն է: Եթե վիրահատությունն արվում է օրինակ՝ այրվածքներից առաջացած սպիների, մեծ քթի կամ ականջների բարդույթից, դրանց հետ կապված ծաղրուծանակից ազատվելու համար, ապա այս պարագայում մարդուն արդարացնող հանգամանքներ կան: Իսկ եթե փառասիրությունից կամ անառակ կրքերից մղված և գայթակղության համար են արվում պլաստիկ վիրահատությունները, ասենք՝ շրթունքների, կրծքի և մարմնի այլ մասերի ծավալների մեծացման հետ կապված, ապա պատասխանը պարզ է:
Միշտ պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր արարքի, այդ թվում՝ վիրահատության մղող դրդապատճառները: