26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Հռոմեացիներ 9.17-27

17 քանզի գրուածքն ասում է փարաւոնին, թէ՝ «Նրա համար քեզ գրգռեցի, որպէսզի ցոյց տամ իմ զօրութիւնը քեզնով, եւ իմ անունը հռչակուի ամբողջ երկրով մէկ»: 18 Ապա ուրեմն, ողորմում է, ում ուզում է, եւ կարծրացնում է սիրտը նրա, ում ուզում է: 19 Իսկ արդ, կասես, թէ՝ «Էլ ինչո՞ւ է մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակում»: 20 Արդ, դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ հակառակում ես Աստծուն. մի՞թէ ստեղծուածը կասի իր ստեղծողին, թէ՝ «Ինչո՞ւ այդպէս ստեղծեցիր ինձ». 21 բրուտը իշխանութիւն չունի՞ կաւի վրայ նոյն զանգուածից անօթ շինելու, մէկը՝ պատուական, իսկ միւսը՝ հասարակ: 22 Եթէ Աստուած ուզէր բարկութիւնը ցոյց տալ եւ յայտնի դարձնել իր զօրութիւնը, նա, որ համբերեց մեծ համբերատարութեամբ կորստեան համար պատրաստուած բարկութեան անօթներին, 23 որպէսզի յայտնի դարձնի իր փառքի հարստութիւնը ողորմութեան արժանացած անօթների վրայ, որոնց պատրաստեց փառքի համար, 24 եւ որոնց՝ մեզ, կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաեւ՝ հեթանոսների... 25 Ինչպէս եւ ասում է Օսէէի գրքում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ եւ չսիրուածը՝ սիրեցեալ. 26 եւ այնպէս պիտի լինի, որ այն տեղում, որտեղ ասուեց նրանց, թէ՝ «Դուք իմ ժողովուրդը չէք», այդ նոյն տեղում նրանք կենդանի Աստծոյ որդիներ պիտի կոչուեն»: 27 Եսային աղաղակում է Իսրայէլի մասին, թէ՝ «Եթէ Իսրայէլի որդիների թիւը լինի ինչպէս ծովի աւազը, մի փոքր թուով մնացորդ պիտի մնայ նրանցից.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․