28 Նոյեմբեր, Եշ
12 Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 13 Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից: 14 Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛,– ասաց,– դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը ի վկայութիւն նրանց»: 15 Եւ նրա համբաւն աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում՝ լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու: 16 Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում: