Գրքեր

Գաղատացիներ 2:1-10

Այնուհետեւ, տասնչորս տարի յետոյ, նորից ելայ Երուսաղէմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաեւ Տիտոսին։ 2Եւ այնտեղ ելայ ինձ պատահած մի յայտնութեան հետեւանքով. եւ նրանց ներկայացրի այն Աւետարանը, որը քարոզում էի հեթանոսների մէջ մասնաւորապէս նրանց, որոնք երեւելիներ էին համարւում, այն մտածումով, որ մի գուցէ իմ ընթացքը ի զուր է եղել եւ կամ ի զուր է։ 3Եւ Տիտոսն իսկ, որ ինձ հետ էր, թէեւ հեթանոս, չպարտաւորուեց թլփատուել՝ հակառակ ներս սպրդած սուտ եղբայրներին. 4նրանք սպրդել մտել էին՝ լրտեսելու մեր այն ազատութիւնը, որ ունենք Քրիստոս Յիսուսով, որպէսզի մեզ ծառայ դարձնեն. 5նոյնիսկ, ժամանակաւորապէս, չանսացինք հնազանդուել նրանց, որպէսզի Աւետարանի ճշմարտութիւնը հաստատ մնայ ձեր մէջ։6Ինչ վերաբերում է երեւելիներին (թէ նրանք երբեւիցէ մի բան եղել են, իմ հոգը չէ, քանզի Աստուած մարդկանց աչառութիւն չի անում), այդ երեւելիները նման որեւէ բան չիմացրին ինձ։ 7Այլ, դրան հակառակ, երբ տեսան, թէ հեթանոսների աւետարանն ի՛նձ է վստահուած, ինչպէս Պետրոսին՝ հրեաների աւետարանը 8(որովհետեւ նա, որ Պետրոսին յաջողեցրեց առաքելութիւն հրեաների մէջ, ինձ էլ յաջողեցրեց առաքելութիւն հեթանոսների մէջ), 9երբ Յակոբոսը, Կեփասը եւ Յովհաննէսը, որոնք սիւներ էին համարւում, իմացան այն շնորհների մասին, որ տրուած էին ինձ, հաւանութեան ձեռք մեկնեցին ինձ եւ Բառնաբասին, որպէսզի մենք գնանք հեթանոսների մէջ, իսկ իրենք՝ հրեաների մէջ. 10միայն թէ նրանք խնդրեցին, որ յիշենք աղքատներին. եւ ես հոգ տարայ այդ նոյն բանն անելու։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․