17 Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ՝ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ: 18 Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կտրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կվերցուի նրանից»: 19 Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով: 20 Իմաց տուեցին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»: 21 Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծոյ խօսքը լսում են եւ կատարում»: