Եփեսացիներ 1.1-14

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծոյ կամքով, Եփեսոսում եղած սրբերին եւ հաւատացեալներին ի Քրիստոս. 2 շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 3 Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ՝ երկնային աշխարհում. 4 նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով: 5 Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով՝ ըստ իր կամքի հաճութեան: 6 Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով: 7 Նրանով է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն՝ ըստ իր շնորհի մեծութեան չափի, 8 որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ: 9 Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանել էր նրանով, 10 որպէսզի ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի: 11 Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակուած բաժինը՝ ըստ առաջադրութեան Աստծոյ, որ ամէն ինչ յաջողում է իր կամքի խորհուրդների համաձայն. 12 մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանուած եղանք գովելու նրա փառքը: 13 Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտութեան խօսքը՝ ձեր փրկութեան աւետարանը, որին հաւատալով՝ կնքուեցիք խոստացուած Սուրբ Հոգով, 14 որ մեր ժառանգութեան առհաւատչեան է մինչեւ այն օրը, երբ կատարելապէս կտիրանանք փրկութեանը՝ ի գովութիւն նրա փառքի:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․