17 Փետրվար, Բշ
7 Դարձեալ պիտի սասանի երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը 8 միաժամանակ պիտի ցնցեմ բոլոր ազգերին, այստեղ պիտի գան բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը, եւ ես պիտի լցնեմ այդ տունը փառքով, - ասում է Ամենակալ Տէրը: - 9 Իմն է արծաթը, իմն է ոսկին, - ասում է Ամենակալ Տէրը, - 10 որպէսզի այդ Տան վերջին փառքը լինի աւելի մեծ, քան նախկին փառքը, - ասում է Ամենակալ Տէրը: - Ես այս տեղին խաղաղութիւն պիտի տամ, - ասում է Ամենակալ Տէրը, - հոգո՛ւ խաղաղութիւն՝ որպէս փրկութիւն բոլոր նրանց, ովքեր կ՚աշխատեն վերականգնել այդ տաճարը: