Գրքեր

Հոբ 9:1-10:2

Յոբը խօսեց ու ասաց. 2«Ճշմարտապէս գիտեմ, որ այդ այդպէս կը լինի. ինչպէ՞ս կարող է մարդ արդար լինել Աստծու առաջ։ 3Եթէ Աստուած ուզի դատ տեսնել իր հետ՝ նրան չի լսելու, որովհետեւ հազար խօսքին մի խօսքով իսկ պատասխան չի տալու։ 4Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել։ 5Չեն իմանում, թէ Նա, որ մաշեցնում է լեռները, բարկութեամբ կը տապալի էլ դրանք։ 6Նա է, որ երկնքի ներքոյ շարժում է գետինը հիմքերից, եւ նրա սիւները դողում են։ 7Նա է, որ հրամայում է արեգակին, ու սա չի ծագում, փակում է աստղերի դէմը։ 8Նա է, որ մենակը տարածել է երկինքը եւ ծովի վրայ այնպէս է շրջում, ինչպէս ցամաքի վրայ։ 9Նա է, որ ստեղծել է Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու Մազարոթը։ 10Նա է, որ արարում է մեծամեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաները, որոնց թիւ ու համար չկայ։ 11Եթէ ինձանից վեր բարձրանայ՝ չեմ տեսնի, իսկ եթէ կողքովս անցնի՝ այդպէս էլ չեմ իմանայ։ 12Եթէ ոչնչացնի՝ ո՞վ յետ կը պահի նրան, կամ ո՞վ նրան կ՚ասի՝ ի՞նչ արեցիր։ 13Ետ դարձաւ նա բարկութիւնից, եւ նրանից սարսեցին կէտերը, որ երկնքի ներքոյ են։ 14Երանի՜ թէ լսի ինձ եւ իրաւացի համարի իմ խօսքերը։ 15Եթէ արդար լինեմ, ու ինձ չլսի՝ նրա դատաստանն եմ աղերսելու։ 16Իսկ եթէ աղաղակեմ իրեն, ու լսի՝ հաւատալս էլ չի գալու, որ հէնց լսել է ինձ։ 17Փոթորիկով չի ոչնչացնելու ինձ։ Բազում են հարուածները, որ ինձ զուր տեղը հասցրել է. ինձ հանգիստ էլ չի տալիս։ 18Դառնութեամբ է լցրել ինձ. 19քանի որ հզօր է՝ բռնանում է։ Եւ հիմա այն ո՞վ է, որ նրա դատաստանին հակառակ կը կանգնի։ 20Եթէ արդար լինեմ, բերանս ինձ ամբարիշտ կը դարձնի, անարատ լինեմ՝ կամակոր կը դառնամ։ 21Իսկ եթէ հոգով մեղանչել եմ՝ չգիտեմ. գիտեմ միայն, որ կեանքս խլում են ինձանից։ 22Դրա համար եմ ասել. « Բարկութիւնը կործանում է մեծին ու հզօրին»։ 23Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկւում, քանի որ մատնւում են ամբարշտի ձեռքը։ 24Նա դատաւորների երեսն է ծածկում. եթէ նա չէ ծածկողը, ապա ո՞վ է։ 25Սակայն սուրհանդակից էլ արագ անցաւ իմ կեանքը. փախաւ այն ու չերեւաց։ 26Կը գտնուի՞ նաւերի ճանապարհի կամ թռչող, կեր փնտռող արծուի հետքը։ 27Եթէ ասեմ, թէ մոռանալու եմ գանգատուելը, երեսս գետին խոնարհելով՝ հեծեծեմ, 28դողը կը պատի իմ բոլոր անդամները, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։ 29Եթէ ամբարշտութիւն էի անում՝ ինչո՞ւ չմեռայ։30Եթէ ձիւնով իսկ լուացուէիու ձեռքերս էլ օշնանով մաքրէի, 31դարձեալ սաստիկ աղտեղութեամբ կը ներկէիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով. 32քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ դատ անէի ես, եւ որպէս հաւասար դատաստանի գայինք։ 33Ո՜ւր է թէ մի միջնորդ լինէր, դիմացս գար ու դատ անէր երկուսիս միջեւ։ 34Նա անպայման կը հեռացնէր ինձանից խարազանը, եւ դրա ահն ինձ չէր սարսափեցնի. 35էլ չէի վախենայ, այլ կը խօսէի. բայց գիտեմ, որ այդպէս չէ. որ ինքս մենակ եմ տանջւում»։ 
10 «Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ։ 2Ու կ՚ասեմ. «Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ». եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․