Գրքեր

Զաքարիա 9:9-16

9Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի,կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի,ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ,քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝հեծած էշի, էշի քուռակի վրայ։ 10Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից,երիվարները՝ Երուսաղէմից,պատերազմողի աղեղը պիտի խորտակուի,եւ նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին,պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից մինչեւ ծովեւ գետերից մինչեւ երկրի ծագերը։ 11«Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համարպիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից, 12դուք պիտի ապրէք այդ ժողովրդի ապահով վայրերում,եւ ես քո պանդխտութեան մէկ օրուայ փոխարէնպիտի հատուցեմ քեզ կրկնակին։ 13Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր,ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ,պիտի լցնեմ նաեւ Եփրեմի երկիրը,իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն,ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ,պիտի յեսանեմ քեզ ինչպէս ռազմիկի պողպատէ սուսեր»։ 14Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ,նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ։Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ։ 15Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց,պիտի ոչնչացնեն նրանց,պիտի թաղեն նրանց պարսատիկի քարերի տակ,պիտի խմեն նրանց արիւնը ինչպէս գինի,եւ դաշտերը, զոհասեղանների նման, պիտի լցուեն նրանցով։ 16Եւ այն օրը նրանց Տէր Աստուածըպիտի փրկի նրանց՝ իր ժողովրդին, ինչպէս ոչխարների, որովհետեւ նրանք սուրբ քարեր են՝ ընկած այդ երկրում,

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․