Հռոմեացիներ 5:1-5
1 Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, 2 որի միջոցով էլ կարողացանք, հաւատով, մերձենալ այն շնորհին, որի մէջ եւ կանք ու պարծենում ենք Աստծու փառքի յոյսով։ 3 Եւ ոչ միայն այսքանը. այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, 4 համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ 5 Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ.