Գրքեր

Զաքարիա 14:16-21

16Բոլոր նրանք, ովքեր մնացած կը լինենԵրուսաղէմի դէմ պատերազմած ազգերից,ամէն տարի պիտի գան երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը,պիտի գան Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 17Եւ եթէ լինի այնպէս,որ երկրի ազգերից որեւէ մէկը չգնայ Երուսաղէմ՝երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը,ապա նա եւս պիտի գնայ։ 18Եթէ եգիպտացիների ազգատոհմը նոյնպէս չգնայ,ապա նրանց եւս հասնելու է այն նոյն հարուածը,որը պիտի հասնի բոլոր այն ազգերին,որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 19Սա՛ պիտի լինի եգիպտացիների պատիժըեւ պարտքն այն բոլոր ազգերի,որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 20Այն օրը նոյնիսկ ձիերի սանձերի վրայ գրուած պիտի լինի՝«Սրբութիւն՝ նուիրուած Տիրոջը»։Տիրոջ տան կաթսաները պիտի լինեն ինչպէս զոհասեղանի առջեւի տաշտերը, 21եւ Երուսաղէմում ու Յուդայի երկրում ամէն մի կաթսայնուիրուած պիտի լինի Ամենակալ Տիրոջը։Բոլոր նրանք, ովքեր զոհ կը բերեն ընծայելու,պիտի վերցնեն այդ կաթսաներից՝դրանց մէջ միսը եփելու համար.եւ այն օրը, Զօրութիւնների Տիրոջ տանը այլեւս չի լինի ոչ մի քանանացի։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․