Գրքեր

Զաքարիա 14:5-11

5Պիտի լցուի իմ լեռների ձորը,եւ լեռների այդ ձորը պիտի տարածուի մինչեւ Ասայէլ ու կցուի նրան,պիտի լցուի այնպէս, ինչպէս լցուեց երկրաշարժից՝ Յուդայի երկրի արքայ Օզիայի օրերին։Այն ժամանակ պիտի գայ ու հասնի իմ Տէր Աստուածը,եւ բոլոր սրբերը պիտի լինեն նրա հետ։ 6Այն օրը լոյս չի լինելու,այլ լինելու է ցուրտ ու պարզ օր։ 7Դա պիտի լինի միայն Տիրոջը յայտնի օր. ո՛չ ցերեկ պիտի լինի եւ ո՛չ էլ գիշեր,այլ լոյս պիտի լինի միայն երեկոյեան։ 8Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում,նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը,նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը, եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն։9Տէրը թագաւոր պիտի լինի ամբողջ երկրի վրայ. այն օրը Տէրը միա՛կը պիտի լինի,եւ նրա անունը պիտի լինի միա՛կը։ 10Ամբողջ երկիրը անապատից պիտի վերածուի դաշտի՝Գաբայից մինչեւ Ռեմոն՝ Երուսաղէմի հարաւային կողմը,Հռամը պիտի մնայ իր տեղը՝ Բենիամինի դռնից մինչեւ Առաջին դուռը,մինչեւ Անկիւնների դուռը,Անամայէլի աշտարակից մինչեւ Թագաւորի հնձանները։ 11Նրա մէջ պիտի բնակուեն մարդիկ,այլեւս նզովք չի լինելու,եւ Երուսաղէմը պիտի դառնայ յուսալի։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․