Գրքեր

Գործք 14:18-27

18Եւ մինչ նրանք շրջում եւ ուսուցանում էին, Անտիոքից եւ Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պօղոսի եւ Բառնաբասի հետ համարձակութեամբ վիճելով՝ խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից։ Եւ ասում էին. «Ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամէն ինչ ստում են»։ Եւ Պօղոսին քարկոծելով՝ քարշ տուին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։ 19Եւ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացաւ եւ քաղաք մտաւ ու յաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ միասին ելաւ գնաց Դերբէ։ 20Այդ քաղաքում աւետարանելուց եւ շատերին աշակերտ դարձնելուց յետոյ, վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ Անտիոք՝ 21աշակերտածների սրտերը ամրացնելով եւ յորդորելով, որպէսզի հաստատ մնան հաւատի մէջ։ Եւ ասում էին. «Բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստծու արքայութիւնը»։ 22Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղօթք արեցին եւ նրանց յանձնեցին Տիրոջը, որին հաւատացել էին։ 23Պիսիդիայի մէջ շրջելով՝ եկան Պամփիւլիա։ 24Եւ Պերգէում եւս Տիրոջ խօսքը քարոզելուց յետոյ իջան Ատտալիա։ 25Այնտեղից էլ նաւարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից էլ յանձնուած էին Աստծու շնորհներին այն գործի համար, որ կատարեցին։ 26Եւ երբ եկան ու հաւաքեցին եկեղեցին, պատմեցին, թէ Աստուած նրանց հետ ինչքան բաներ արեց եւ թէ ինչպէս հեթանոսների առաջ հաւատի դուռը բացեց։ 27Եւ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․